Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

1,87 մլրդ դրամի ներդրում

1,87 մլրդ դրամի ներդրում
05.10.2018 | 02:17

Սահմանամերձ շրջաններին հարկային և մաքսային արտոնությունների տրամադրման քաղաքականությունը շարունակվում է։ Հիշեցնենք որ այդ ռազմավարության հիմքում սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումն է, բնակություն հաստատելու հարցում շահագրգռվածության մեծացումը։ Կառավարության երեկվա նիստում որոշվեց հարկային և մաքսային արտոնություն տրամադրել «Գրին Փարմեր» ընկերությանը։ Արտոնությունը ինքնանպատակ չէ։ Երասխում «Գրին Փարմերը» կիրականացնի 1,87 մլրդ դրամի ներդրում՝ այգիների հիմնման նպատակով։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4380

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ